1. Ի՞նչ ենք ընդունում
1.1. ՄԵՄ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Կայքում ընդունվում են միայն կամավոր նվիրատվություններ։ Բոլոր միջոցներն ուղղվում են մարզեցի երեխաների կրթության և զարգացման ծրագրերին։
1.2. Կարող եք նվիրաբերել ցանկացած գումար՝ ազատ ձևով կամ «ՄԵՄ հավաքածու» էջից։ Հավաքածուի յուրաքանչյուր իրի կողքին նշված է առաջարկվող նվիրատվության չափը, և նվիրատուն որպես շնորհակալություն ստանում է այդ իրը (շապիկ, հուդի, պայուսակ, նոթատետր, սթիքեր)։
1.3. Նվիրատվությունն ապրանքի վաճառք չէ, իսկ շնորհակալական նվերը չի համարվում նվիրատվության դիմաց վճարված ապրանք։
2. Վճարման կարգը
2.1. Նվիրատվությունները կատարվում են ՀՀ դրամով (֏)։ Ընդունվում են ArCa, Visa և Mastercard քարտերը։
2.2. Վճարելու համար դուք ուղղորդվում եք «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի անվտանգ վճարային էջ։ Քարտի տվյալների մասին մանրամասն՝ Գաղտնիության քաղաքականության 3-րդ կետում։
2.3. Նվիրատվությունն ընդունված է, երբ վճարումը հաջողվել է։ Հաստատումը գալիս է ձեր էլ. փոստին։ Չհաջողված վճարման դեպքում գումար չի գանձվում։
2.4. Նվիրատվությունը կարող է կատարվել միայն քարտի տիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ։
3. Շնորհակալական նվերի առաքում
3.1. Առաքումն անվճար է ողջ ՀՀ տարածքում։
3.2. Առաքումը կատարվում է միջինը մեկ շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է ավելի երկար տևել։
3.3. Մինչ առաքումը մենք կապ ենք հաստատում ձեզ հետ՝ հասցեն ու ժամը ճշտելու համար։
3.4. Առանց նվերի նվիրատվության դեպքում առաքում չկա. հաստատումը գալիս է էլ. փոստով։
4. Գումարի վերադարձ
4.1. Նվիրատվությունը կամավոր է և ետ չի վերադարձվում, բացի ստորև նշված դեպքերից՝
| Դեպք | Ի՞նչ ենք անում | Թե՞ երբ դիմել |
|---|---|---|
| Սխալ գումար, կրկնակի գանձում կամ վճարում առանց քարտատիրոջ թույլտվության | 100% վերադարձ նույն քարտին | Վճարումից 14 օրվա ընթացքում |
| Նվերը թերություն ունի, վնասված է կամ ուրիշ իրը եկել է | Անվճար փոխարինում. եթե փոխարինել հնարավոր չէ՝ 100% վերադարձ | Ստանալուց 14 օրվա ընթացքում |
| Նվերը չի համապատասխանում չափսով | Անվճար փոխարինում, եթե իրը չի օգտագործվել և պիտակը տեղում է | Ստանալուց 14 օրվա ընթացքում |
| Նվերը չի առաքվել 1 շաբաթվա ընթացքում մեր պատճառով | Առաքում կամ 100% վերադարձ՝ ձեր ընտրությամբ | Ցանկացած պահի |
5. Ինչպե՞ս դիմել
- 1Գրեք [email protected] հասցեին՝ նշելով անուն-ազգանունը, գործարքի համարը կամ ամսաթիվը, գումարը և պատճառը (թերության դեպքում՝ լուսանկար)։
- 2Մենք պատասխանում ենք 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- 3Հաստատելուց հետո գումարը վերադարձվում է նույն քարտին, որով վճարվել է, 10 բանկային օրվա ընթացքում։ Հաշվին մուտքագրվելու ժամկետը կախված է քարտը թողարկած բանկից։
- 4Կանխիկով կամ այլ քարտին վերադարձ չի կատարվում։
6. Այլ դրույթներ
6.1. Սխալ վճարում հայտնաբերելու դեպքում ՄԵՄ-ը կապ կհաստատի ձեզ հետ և կուղղի այն նույն քարտի միջոցով։
6.2. ՄԵՄ-ը պատասխանատու չէ ուշացման համար, եթե այն առաջացել է մեր վերահսկողությունից դուրս պատճառով (օր.՝ անհաղթահարելի ուժ)։
6.3. Վեճերը լուծվում են բանակցությամբ, իսկ չստացվելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
7. Կապ
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ · ՀՎՀՀ՝ 06960783 · Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Յաղդան, փ. 1, նրբ. 1, շ. 3 · Տնօրեն՝ Արսամային Մարգարյան
Էլ. փոստ՝ [email protected] · Հեռ.՝ +374 94 891312 · Աշխ. ժամեր՝ երկ–շաբ, 09:00–18:00
