
"Քիչ կազմակերպություններ կան Հայաստանում, որոնց կարող ես վստահել նույնքան, որքան ՄԵՄ-ին։"

Դարձի՜ր մարզեցի երեխայի հանձնառու և քո ամսական ներդրմամբ աջակցիր նրա զարգացման տեմպին։
Միացի՜ր հիմաԱմենամսյա նվիրատվություն, որի շնորհիվ ուղիղ ազդեցություն ես ունենում քո նախընտրած մարզեցի երեխայի անձնային աճի գործում։

Դարձի՛ր 400-ից 1-ը
Միացի՛ր որպես հանձնառուԴու կարող ես ՄԵՄ-ին կատարել մեկանգամյա նվիրաբերություն կամ դառնալ ՄԵՄ հանձնառու՝ ամսական բաժանորդագրվելով։
Քո նվիրատվություն կարող ես կատարել reArmenia հարթակում։
ՄԵՄ-ի թիմն անձամբ կկապվի քեզ հետ և կհաստատի քո մասնակցությունը:
Կանգնելով մարզեցի երեխայի կողքին՝ դու ապահովում ես նրա որակյալ կրթությունը, օգնում զարգացնել 21-րդ դարի հմտությունները և կառուցում ակտիվ համայնք Հայաստանի ապակենտրոն զարգացմանն ուղղված։
Ամեն ամիս ՄԵՄ-ին կայուն ֆինանսական աջակցություն reArmenia հարթակի միջոցով։
ԲաժանորդագրվելՄԵՄ ծրագրերի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն՝ ֆինանսական միջոցների կամ ռեսուրսների տրամադրմամբ։
Կապ հաստատել
"Քիչ կազմակերպություններ կան Հայաստանում, որոնց կարող ես վստահել նույնքան, որքան ՄԵՄ-ին։"

"Մեծացել եմ գյուղում, ու միշտ փնտրել եմ աճելու ու զարգանալու հնարավորություն։ Բայց այն ժամանակ անգամ գյուղից դուրս կապ հաստատելու և փորձ փոխանակելու հնարավորություն չկար։ Հիմա երջանիկ եմ, որ կարողանում եմ օգնել մարզերի երեխաներին՝ ստանալու որակյալ կրթություն և զարգանալու հնարավորություն։"

"Շատ հետաքրքիր զգացողություն է, երբ կարողանում ես նպաստել գյուղում ապրող և վառվռուն աչքեր ունեցող երեխայի զարգացմանը, զուգահեռ հետևել իր անձնային աճի տեմպերին։"

"«Հավատում եմ՝ ապագան ավելի լավը կլինի, եթե աշխատենք մեր սիրելի ոլորտում»։ 19-ամյա Նելլին Շիրակի Հոռոմ գյուղից է։ ՄԵՄ-ում անցկացրած 4 տարիների ընթացքում նա մշակել է 1000+ առաջադրանք, կազմակերպել 70+ սեմինար ՀՀ բոլոր մարզերում և «ԴեմԱռԴեմ 2025»-ին խոսել անհնարինը հնարավոր դարձնելու մասին։ Այսօր Նելլին արդեն ինժեներիայի ոլորտում է․ «Միտ» կենտրոնում ղեկավարում է «Օդագնացներ» ծրագիրն ու 100+ մասնակից ունեցող տեխնոճամբարը՝ ապացուցելով, որ ճիշտ միջավայրը գյուղական համայնքի պատանուն հասցնում է բարձր տեխնոլոգիաների ղեկավարման։"

"«Կամավորությունը մասնագիտական կարիերայի կարևոր մեկնարկն է»։ 20-ամյա Գուգ Բարսեղյանը Վարդենիսից է։ 2021-ին միանալով ՄԵՄ-ին՝ նա զարգացրեց իր հմտությունները կրթական թիմում, ինչը ճանապարհ հարթեց դեպի «Արմաթ» աշխատանոցի խմբավարի աշխատանք։ Խորանալով գրաֆիկ դիզայնի մեջ՝ ՄԵՄ համայնքի շնորհիվ նա ստացավ TCF Armenia-ի աշխատանքի առաջարկը։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Գուգը վերադարձավ TCF Armenia՝ որպես վստահ մասնագետ, և վերականգնեց կապը ՄԵՄ-ի հետ՝ որպես ակտիվ շրջանավարտ՝ ապացուցելով, որ կամավորությունից մինչև մասնագիտական թռիչք ընդամենը մեկ քայլ է։"

"«Մեր աճն ու զարգացումը սկսվում է հենց մեր մարզից»։ Մերին Արարատի մարզից է, ՄԵՄ-ին միացել է 16 տարեկանում ու երկար ժամանակ համակարգել մարզային թիմը։ Մեկ տարի առաջ, Ararat IT Center-ի հետ համատեղ, նա Վեդիում զրոյից ստեղծեց AIT club երիտասարդական համայնքը, որն այսօր ակտիվ միջավայր է 20+ մշտական մասնակիցներով։ Այս հաջողված նախագծից ու կուտակած մեծ փորձից հետո Մերին արդեն աշխատում է հենց ՄԵՄ-ում՝ ապացուցելով, որ մարզային ակտիվ նախաձեռնողականությունը դառնում է մասնագիտական ուժեղ կարիերա։"

"«Մարզում ապրելը չի խանգարում հասնել մեծ բարձունքների»։ Մերին Գեղարքունիքից է, ՄԵՄ-ին միացել է 17 տարեկանում։ Նրա առաջին աշխատանքային փորձը սկսվել է հենց ՄԵՄ-ում, որտեղ ձեռք բերած հմտություններն ու վստահությունը ճանապարհ հարթեցին դեպի Հայաստանի առաջատար ընկերություններ և միջազգային աշխատանքային առաջարկներ՝ մարզում բնակվելուն զուգահեռ։ Զուգահեռաբար, նա անգլերեն է դասավանդում ՄԵՄ Ակադեմիայում՝ կրթելով նոր սերունդներին ու ապացուցելով, որ կարելի է սովորել, աճել և կառուցել հաջողակ կարիերա հենց սեփական մարզում։"
Դու ևս կարող ես ոգևորել մարզեցի երեխային՝ դառնալով նրա հանձնառուն։
Նվիրաբերել reArmenia-ով
Եթե ունես նոր կամ օգտագործված, բայց բարվոք վիճակում գտնվող տեխնիկա, կարող ես նվիրաբերել ՄԵՄ-ին և ներդրում կատարել մարզեցի երեխային զարգացման գործում։
Կապ հաստատել