1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՄԵՄ) հավաքում, օգտագործում և պաշտպանում mem.team կայքի օգտատերերի անձնական տվյալները։
1.2. Տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
1.3. Օգտվելով կայքից, նվիրատվություն անելով կամ հայտ լրացնելով՝ դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը։
2. Ի՞նչ տվյալներ ենք հավաքում
- Անուն, ազգանուն, էլ. փոստ, հեռախոսահամար
- Առաքման հասցե (եթե նվիրատվության դիմաց ստանում եք շնորհակալական նվեր)
- Նվիրատվության տվյալներ՝ գումար, ամսաթիվ, ընտրված նվեր և չափս
- Հայտերում նշված տվյալներ (կամավոր, մենթոր, գործընկեր, միջոցառման գրանցում)
- Մեզ հետ նամակագրությունը
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տեսակ, այցելած էջեր (տես՝ կետ 7)
3. Բանկային քարտի տվյալներ
3.1. ՄԵՄ-ը չի տեսնում, չի հավաքում և չի պահում ձեր բանկային քարտի տվյալները (քարտի համար, վավերականության ժամկետ, CVV/CVC կոդ)։
3.2. Քարտի տվյալները մուտքագրվում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի անվտանգ վճարային էջում և մշակվում են բանկի կողմից՝ միջազգային ստանդարտներին (PCI DSS) համապատասխան։
3.3. Նույնականացումը կատարվում է 3D Secure տեխնոլոգիայով՝ քարտը թողարկած բանկի կողմից (օր.՝ SMS կոդով)։
3.4. ՄԵՄ-ը բանկից ստանում է միայն վճարման արդյունքը՝ հաջողվել է, թե ոչ, գումարը և գործարքի համարը։
4. Ինչի՞ համար ենք օգտագործում
- Նվիրատվությունները մշակելու և շնորհակալական նվերներն առաքելու
- Նվիրատվության հաստատում ուղարկելու
- Վերադարձի կամ հարցերի դեպքում ձեզ հետ կապ հաստատելու
- Հաշվապահական և հարկային հաշվետվության համար
- ՄԵՄ ծրագրերի մասին նորություններ ուղարկելու՝ միայն ձեր համաձայնությամբ. կարող եք ցանկացած պահի հրաժարվել։
Մենք չենք վաճառում և չենք փոխանակում ձեր տվյալները գովազդային նպատակներով։
5. Ո՞ւմ ենք փոխանցում տվյալներ
Տվյալները փոխանցվում են միայն այնքան, որքան անհրաժեշտ է գործը կատարելու համար՝
- «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին՝ վճարումը կատարելու համար
- Առաքման ծառայությանը (օր.՝ Հայփոստ)՝ անուն, հեռախոս, հասցե
- Տեխնիկական ծառայություններին (հոսթինգ, էլ. փոստ, տվյալների բազա), որոնք պարտավոր են պահել գաղտնիությունը
- Պետական մարմիններին՝ միայն ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում
6. Պաշտպանություն և պահման ժամկետ
6.1. Կայքը աշխատում է անվտանգ HTTPS (SSL) կապով։ Տվյալներին հասանելիություն ունեն միայն այն աշխատակիցները, որոնց դա պետք է աշխատանքի համար։
6.2. Տվյալները պահվում են այնքան, որքան պետք է նպատակին հասնելու համար։ Վճարման գրառումները՝ ՀՀ հաշվապահական և հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետով։
7. Cookies (քուքիներ)
Կայքը օգտագործում է քուքիներ՝ զամբյուղը հիշելու, լեզուն պահելու և այցելությունների ընդհանուր վիճակագրությունը տեսնելու համար։ Կարող եք անջատել դրանք բրաուզերի կարգավորումներում, բայց այդ դեպքում զամբյուղը կարող է չաշխատել։
8. Անչափահասներ
ՄԵՄ-ի շատ մասնակիցներ անչափահաս են։ Անչափահասի տվյալները մշակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անհրաժեշտ դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։ Վճարումը կատարում է քարտի տիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ։
9. Ձեր իրավունքները
Դուք կարող եք՝
- իմանալ, թե ինչ տվյալներ ունենք ձեր մասին
- ուղղել սխալ տվյալը
- խնդրել ջնջել տվյալները (բացառությամբ նրանց, որոնք օրենքով պետք է պահենք)
- հետ վերցնել համաձայնությունը նորություններ ստանալու
- բողոք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Հարցումներին պատասխանում ենք 10 աշխատանքային օրվա ընթացքում։
10. Փոփոխություններ և կապ
ՄԵՄ-ը կարող է թարմացնել քաղաքականությունը։ Նոր տարբերակը գործում է կայքում հրապարակվելու պահից։
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ · ՀՎՀՀ՝ 06960783 · Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Յաղդան, փ. 1, նրբ. 1, շ. 3 · Տնօրեն՝ Արսամային Մարգարյան
Էլ. փոստ՝ [email protected] · Հեռ.՝ +374 94 891312
