
Ֆորում նրանց համար, ովքեր ապրում, վերադառնում կամ երազում են մարզում։
Ի՞նչ է Ապակենտրոն ֆորումը
«Ապակենտրոն» մարզային ֆորումը մեկ տարածքում միավորում է մարզեր տեղափոխվածներին, վերադարձածներին, մարզերում ապրողներին և մարզային կյանքով հետաքրքրվողներին։
Մեկ օր՝ լի անկեղծ պատմություններով, փորձի փոխանակմամբ, նոր ծանոթություններով ու մարզային կյանքի հնարավորությունների բացահայտմամբ։
Ֆորումը ցույց է տալիս, որ մարզը կարող է լինել գիտակցված ու լիարժեք ընտրություն՝ ապրելու, ստեղծագործելու և զարգանալու համար։

Ո՞ւմ համար է
Մարզերում ապրողներ
Նրանց համար, ովքեր արդեն մարզի մի մասն են և փնտրում են նոր հնարավորություններ։
Մարզ տեղափոխվածներ
Նրանց համար, ովքեր ընտրել են մարզը և ունեն կիսելու պատմություն։
Հետաքրքրվողներ
Նրանց համար, ովքեր մտածում են քայլի մասին և փնտրում են ոգեշնչում։
Մեկ օր՝ ամբողջ Հայաստանի մարզերից
Ի՞նչ է սպասվում
Հիմնական ելույթներ
Մարդիկ պատմում են՝ ինչու և ինչպես ընտրեցին մարզը, ինչ դժվարություններ հաղթահարեցին և ինչ խորհուրդ ունեն։
Կայծ ելույթներ
Կարճ ու եռանդուն պատմություններ՝ մարզ տեղափոխվելու ուրախ ու արկածային պահերի մասին։
Հարցրու ինչ ուզում ես
QR կոդով ուղարկում ես հարցդ, իսկ խոսնակները պատասխանում են բեմից՝ ուղիղ ու անկեղծ։
Բաց աթոռի քննարկում
Բեմում միշտ կա մեկ ազատ աթոռ. ցանկացած ոք կարող է նստել, միանալ քննարկմանն ու լսելի դարձնել իր ձայնը։
