
Մարզային ֆորում, որտեղ դերերը փոխվում են. պատանիները խոսում են բեմից, իսկ փորձառու մասնագետները լսում ու հարցեր են տալիս դահլիճից։
Ի՞նչ է ԴեմԱռԴեմ-ը
«ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորում է, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն պատանիներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն, որոնք իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։
Բեմից ելույթ են ունենում ու իրենց փորձով, հաջողություններով կիսվում պատանիները, իսկ դահլիճից նրանց լսելու ու հարցեր են տալու Հայաստանի հաջողակ մասնագետները, գործարարները, մտավորականները և այլք։
Միջոցառման համահեղինակն ու գլխավոր կազմակերպիչը ՄԵՄ-ն է։
Միջոցառմանը սպասվում են
Ելույթներ պատանի խոսնակներից
Հարց ու պատասխան սեսիաներ
Պանելային քննարկում
Նախագծերի ցուցադրություններ
Մրցույթներ և անակնկալներ
Նեթվորքինգի հնարավորություն
Եզրափակիչ համերգ


















Հետկարծիքներ ֆորումից
ԴեմԱռԴեմ ֆորումն ունի հետաքրքիր գաղափարախոսություն․ փորձը պետք է կիսել ու փոխանցել սերունդների միջև, որ կրտսեր սերունդն ավելի կայուն ճանապարհով հասնի իր նպատակներին։ Սա բացառիկ հնարավորություն է կանգնել այն երեխաների կողքին, ովքեր հավատում են՝ լավագույն ապագան կերտողները հենց իրենք են։
Ֆորումը հիանալի հնարավորություն էր քաջալերել մեր երեխաներին՝ հիշեցնելով, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ բոլոր երազանքներն իրականանալի են։
Ֆորումը մարզերի երեխաների համար բացեց լրացուցիչ հնարավորությունների դռներ։ Եվս մեկ անգամ համոզվեցինք՝ մենք ունենք շատ պայծառ երիտասարդներ, ովքեր կկերտեն մեր ապագան։
Որտե՞ղ ենք եղել
Միացի՛ր ԴեմԱռԴեմ-ին
Հետևի՛ր ֆորումին սոցիալական ցանցերում կամ իմացի՛ր ավելին պաշտոնական կայքում։
