
ՄԵՄ շրջանավարտների համայնք
Համայնք՝ հանուն շարունակական աճի և արժեք ստեղծելու։
Ի՞նչ է ՄԵՄ շրջանավարտների համայնքը
Այս համայնքը միավորում է ՄԵՄ-ի ակտիվ շրջանավարտներին ու մենթորներին՝ միասին զարգանալու և արժեք ստեղծելու համար։
Ի՞նչ է տալիս այն
Կապեր ու փորձ. մասնագիտական ու ընկերական նոր ծանոթություններ, աշխատանքի առաջարկներ և մենթորություն։
Ռեսուրսներ. ուղիղ հասանելիություն ՄԵՄ-ի փորձին, ռեսուրսներին և մենթորների աջակցությանը։
Ակտիվ միջավայր. տարեկան առնվազն 6 մարզային անցանց հավաքույթ,
Զարգացում. համայնքային ծրագրերի իրականացում և դրամաշնորհային հնարավորություններ։
Նոր դերեր. ներգրավվածություն ՄԵՄ-ի նախաձեռնություններում՝ որպես առաջնորդ, ուղղորդող կամ կազմակերպիչ։
Ովքե՞ր կարող են միանալ
ՄԵՄ-ում 2+ տարի ակտիվ ներգրավված կամավորները և ՄԵՄ մենթորները

Համաներդրում, ոչ թե անդամավճար
- Այն կուղղվի համայնքի մարզային հավաքույթներին, նոր՝ Circle հարթակի ծախսերին և անդամների համայնքային ծրագրերին։
- Լինելով համայնական՝ հասանելիություն կունենաք Discord-ում MEM server-ին՝ առանց պարտավորությունների։
- Առաջին 1 ամիսը համայնքում կարող ես լինել առանց համաներդրման։
Մենք արդեն

Իրականացրել ենք արշավ և համայնքային սոցիալական ներդրում Կաքավաձոր գյուցում` մաքրելով եկեղեցու տարածքը:

Մասնակցել ենք ՄԵՄ մենթորների հավաքին Կոտայքի մարզի Արգել գյուղում՝ ձեռք բերելով նոր կապեր ու ծանոթություններ։

Կազմակերպել ենք մեկօրյա վրանային ակտիվ շփում ու հանգիստ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում։
Շարունակելի․․․

Պատրա՞ստ ես միանալ համայնքին
Լրացրո՜ւ կարճ հայտադիմումը և դարձի՜ր ՄԵՄ շրջանավարտների ակտիվ համայնքի մի մասը։
Լրացնել դիմումը