
Համակարգիչներ մարզերի երեխաներին
Մարզերի ակտիվ ու տաղանդավոր երեխաներին տրամադրվում է համակարգչային տեխնիկա՝ ինքնակրթվելու, զարգանալու եւ մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով։
Առկա խնդիրը
Մարզերի երեխաները, չունենալով բավարար նյութատեխնիկական ռեսուրսներ, չեն կարողանում ապահովել անձնային կայուն աճ, հմտանալ մասնագիտական ոլորտում և հետ են մնում արտաքին աշխարհի հնարավորություններից։
Մեր լուծումը
Տրամադրել համակարգչային տեխնիկա մարզերի այն երեխաներին, ովքեր ցանկանում են՝
ինքնակրթվել
դառնալ առաջատար մասնագետ
զարգացնել ու ուժեղացնել հայրենիքը
Ծրագրի փուլերը
Երեխաներին և երիտասարդներին համակարգիչների տրամադրում
Փափուկ հմտությունների (soft skills) և թվային գործիքների կիրառման զարգացում
Նախագծային փորձառության հնարավորություն ՄԵՄ ՀԿ-ի համակարգման թիմում
ՄԵՄ գործընկերների միջոցով մարզում աշխատատեղի ապահովում (փորձնակության ավարտից հետո 1 տարվա ընթացքում, միայն 16տ լրանալուց հետո)
Մեր շահառուները








Ցանկանո՞ւմ ես համակարգիչ նվիրել
Նվիրաբերելով նոր կամ օգտագործված, բայց բարվոք վիճակում համակարգիչ՝ կարող ես ուղիղ ազդեցություն ունենալ մարզերի երեխաների զարգացման գործում։
Սիրով կնվիրեմ