Դեպի ինքնաճանաչողություն
Խթանել անձնային աճը, ինքնաճանաչումը և բացահայտել մասնակցի ներուժը։


Մարզերի երեխաների ու երիտասարդների համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն կրել իրենց համայնքների ու Հայաստանի զարգացման համար։
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի «MEM Առաջնորդական ակադեմիա»-ն նախատեսված է ՄԵՄ համայնքի երեխաների ու երիտասարդների, ինչպես նաև ՄԵՄ-ից դուրս այն թեկնածուների համար, ովքեր ցանկանում են զարգացնել առաջնորդական հմտությունները և պատրաստ են պատասխանատվություն կրել համայնքների և մարզերի զարգացման համար։
«MEM Առաջնորդական ակադեմիա»-ն բաղկացած է 4 փուլից, տևողությունը՝ 12 ամիս, ֆորմատը հիբրիդային է ՝ առցանց եւ անցանց (դեմ առ դեմ) հանդիպումների միջոցով։

ՄԵՄ ակադեմիայի նպատակն է ձևավորել մարզային առաջնորդների նոր սերունդ՝ թվային ու մեդիագրագետ, 21-րդ դարի հմտություններով, արտակարգ իրավիճակների պատրաստ, իրազեկ ու ամուր արժեհամակարգով։
ունեն ինքնաճանաչում և արժեքային համակարգ
տիրապետում են 21-րդ դարի հմտություններին
կարողանում են մշակել և իրականացնել նախագծեր
դառնում են իրենց համայնքներում փոփոխություն ստեղծողներ
Խթանել անձնային աճը, ինքնաճանաչումը և բացահայտել մասնակցի ներուժը։

Զինել մասնակիցներին ժամանակակից հմտություններով և խորացնել ինքնության ընկալումը։

Խորանալ իրավունքի, մշակույթի, ֆինանսների, բիզնեսի ու կառավարման մեջ՝ իրական նախագծային պրակտիկայով։

Իրականացնել սեփական նախագիծը՝ Հայաստանի ապակենտրոն զարգացման համար՝ անհատական մենթորի և դրամաշնորհի աջակցությամբ։

⛺ Յուրաքանչյուր փուլ ավարտվում է ակադեմիական ճամբարով՝ բնության գրկում, ամփոփիչ առաջադրանքներով և կենդանի շփումով։




Կապ հաստատի՜ր թիմի հետ՝ նշելով քո հետաքրքրության ուղղությունը։