ՄԵՄ համայնքի շնորհիվ նա աշխատանքի առաջարկ ստացավ և արդեն աշխատում է որպես ծրագրերի համակարգողի օգնական՝ հենց իր մարզում գործող հիմնադրամներից մեկում։
Լիզա Ասատրյան, Կոտայքի մարզ

Կամուրջ՝ գործատուի և երիտասարդ մասնագետի միջև
Ծառայություն, որի նպատակն է աջակցել մարզերի երիտասարդներին աշխատաշուկա մուտք գործելու հարցում՝ կապող օղակ դառնալով գործատուների և երիտասարդ մասնագետների միջև։
աշխատանք փնտրողների համար
Ուսումնասիրի՛ր մեր ազատ հաստիքները և ընտրի՛ր քեզ համապատասխան աշխատանքը։
Լրացրո՛ւ դիմումի հայտը և կցի՛ր քո ինքնակենսագրականը (CV-ն)։
Մեր մասնագիտացված թիմը մանրամասն կդիտարկի դիմումը և առկա հմտությունները։
Մեր թիմը կանցկացնի հարցազրույցը և գնահատման հաջորդ փուլը։
Մեր թիմը կկազմակերպի վերջնական հանդիպում գործատուի հետ՝ հստակեցնելու աշխատանքի մանրամասները և պայմանները։
Արդեն ընդունված ես՝ շնորհավորո՛ւմ ենք և հաջող աշխատանքային ընթացք։
Անցի՜ր հղումով և դիտարկի՜ր քեզ համապատասխան աշխատանքի հայտարարությունները։
recruitment.mem.team/#jobsաշխատակից փնտրողների համար
Մեր թիմը իրականացնում է
Լիարժեք ուսումնասիրում և բացահայտում ենք Ձեր ընկերության պահանջներն ու մշակույթը։
Սահմանում ենք թեկնածուի նկարագիրն ու պահանջվող հմտությունները։
Տեղադրում ենք հայտարարությունն ու հավաքագրում դիտարկելի թեկնածուների ցանկ։
Իրականացնում ենք դիմորդների առաջին զտման և հարցազրույցի փուլը։
Ազատում ենք Ձեզ հարյուրավոր անհամապատասխան հայտեր ուսումնասիրելու հոգսից՝ ներկայացնելով միայն լավագույն թեկնածուներին։
ՄԵՄ մարզային մեծ համայնքի շնորհիվ գտնում ենք հենց այն մասնագետներին, ովքեր լիովին համապատասխանում են Ձեր պահանջներին ու չափանիշներին։
Նախքան թեկնածուին Ձեզ ներկայացնելը՝ իրականացնում ենք բազմակողմանի ներքին գնահատում և մոտիվացիոն ստուգում։
Դառնալով ՄԵՄ գործընկեր՝ Ձեր ներդրումն եք ունենում Հայաստանի մարզերի ու մարզաբնակ երիտասարդների զարգացման գործում։
Լրացրե՜ք հաստիքի տեղադրման հայտը, և մեր թիմակիցները անմիջապես կապ կհաստատեն Ձեզ հետ։
Դառնալ ՄԵՄ գործատուՄԵՄ համայնքի շնորհիվ նա աշխատանքի առաջարկ ստացավ և արդեն աշխատում է որպես ծրագրերի համակարգողի օգնական՝ հենց իր մարզում գործող հիմնադրամներից մեկում։
Լիզա Ասատրյան, Կոտայքի մարզ
ՄԵՄ համայնքի շնորհիվ նա ստացավ TCF Armenia-ում աշխատանքի առաջարկ՝ գրաֆիկ դիզայնի ուղղությամբ։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Գուգը վերադարձավ և վերականգնեց աշխատանքը TCF Armenia-ում։
Գուգ Բարսեղյան, Գեղարքունիքի մարզ
Հետևի՛ր թիմի նորություններին սոցիալական ցանցերում կամ իմացի՛ր ավելին մեր պաշտոնական կայքում։
Ներկայացնում ենք մեր կողմից առաջարկվող թեկնածուներին և կազմակերպում հանդիպում գործատուի հետ։