Այսօր՝ հունիսի 1-ին, երբ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը, «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ն տոնում է իր գործունեության 7-ամյակը։

Այս տարիների ընթացքում մեր կողքին եղած յուրաքանչյուր աջակցի շնորհիվ է, որ պատանիներն այսօր ունեն զարգանալու բազում հնարավորություններ հենց մարզերում։

Մեր ձեռքբերումները թվերով․ ** 2500+ պատանի** ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից արդեն ներգրավվել է մեր կրթական ու համայնքային ծրագրերում։ ** 230+ մենթոր** Հայաստանից և Սփյուռքից իրենց փորձն ու գիտելիքն են փոխանցել երեխաներին։ ** 340+ նվիրաբերված համակարգիչ**, որոնց շնորհիվ պատանիների 70%-ն արդեն ունի հեռավար աշխատանք։ ՄԵՄ Ակադեմիայի 3 սերունդ և ՄԵՄ շրջանավարտների համայնք, ովքեր ինքնուրույն նոր ու կայուն ծրագրեր են սկսում մարզերում։

Անցած տարիները մեզ սովորեցրին՝ երբ մարզերի պատանիներին տալիս ես ժամանակակից հմտություններ, տեխնիկական միջոցներ և մոտիվացնող միջավայր, նրանք ինքնուրույն դառնում են մարզերի զարգացման շարժիչ ուժը։ Կամավորությունից մինչև հեռավար աշխատանք, ֆորումներից մինչև մարզային սեփական նախագծերի մեկնարկ. սա այն ճանապարհն է, որն անցնում ենք միասին։ Մեր նպատակներն ավելի մեծ են. ցանկանում ենք, որ ՄԵՄ մուտք գործելուց 10 տարի անց յուրաքանչյուր երիտասարդ ունենա իր սեփական, կայուն մարզային նախագիծը, որը դրական փոփոխություններ կբերի իր միջավայրում։

Լավագույն նվերը ՄԵՄ-ին մեր կայունությանը նպաստելն է։ Դարձի՛ր ՄԵՄ հանձնառու reArmenia հարթակում։ Քո ամսական բաժանորդագրությունը (թեկուզ մեկ սուրճի արժեքով) մեզ թույլ կտա լինել կայուն, հասնել ավելի շատ երեխաների և ստեղծել նոր հաջողության պատմություններ։

Միացի՜ր մեզ և նպաստի՜ր մարզերի երեխաների զարգացմանը։ https://rearmenia.com/hy/fundraisers/children-of-regions?tab=story