«Հավատում եմ՝ ապագան ավելի լավը կլինի, եթե աշխատենք մեր սիրելի ոլորտում»։ 19-ամյա Նելլին Շիրակի Հոռոմ գյուղից է։ ՄԵՄ-ում անցկացրած 4 տարիների ընթացքում նա մշակել է 1000+ առաջադրանք, կազմակերպել 70+ սեմինար ՀՀ բոլոր մարզերում և «ԴեմԱռԴեմ 2025»-ին խոսել անհնարինը հնարավոր դարձնելու մասին։ Այսօր Նելլին արդեն ինժեներիայի ոլորտում է․ «Միտ» կենտրոնում ղեկավարում է «Օդագնացներ» ծրագիրն ու 100+ մասնակից ունեցող տեխնոճամբարը՝ ապացուցելով, որ ճիշտ միջավայրը գյուղական համայնքի պատանուն հասցնում է բարձր տեխնոլոգիաների ղեկավարման։


























































