«Նվիրիր օր» «Նվիրիր օր» ծրագիրն ուղղված է երիտասարդների սոցիալ-հուզական ուսումնառության (ՍՀՈՒ) զարգացմանը, նրանց անձնային աճին և համայնքային ներգրավվածության խթանմանը։ Մեր նպատակն է զինել երիտասարդներին` տրամադրելով նրանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրենց անձնական ու թիմային նախաձեռնությունների արդյունավետ իրականացման համար։ 📌 Ի՞նչ ենք անում ✅ Մշակում և իրականացնում ենք կրթական ծրագրեր, որոնք ներառում են հուզական ինտելեկտ, թիմային աշխատանք, հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտների կառավարում և առաջնորդություն։ ✅ Աջակցում ենք համայնքային նախագծերի ստեղծմանը, որտեղ երիտասարդները կարող են կիրառել իրենց հմտությունները։ 🎯 Ակնկալվող արդյունքներ 🔹 Երիտասարդների սոցիալ-հուզական հմտությունների զարգացում՝ օգնելու նրանց ինքնաճանաչման, ինքնակարգավորման և սոցիալական հարաբերությունների կառավարման հարցում։ 🔹 Թիմային աշխատանքին ու համայնքային ներգրավվածությանը նպաստող հնարավորությունների ստեղծում, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը։ 🔹 Կրթական ծրագրերի միջոցով երիտասարդներին գործիքների տրամադրում՝ սեփական հնարավորությունները բացահայտելու և դրանք համայնքային բարելավման ուղղությամբ օգտագործելու համար։
«Նվիրիր օր» ծրագիրը, իր գործունեությամբ, կապող օղակ է հանդիսանում համայնքների երիտասարդների և ռեսուրսների ու մենթորների միջև:
Ծրագրի նպատակներն են՝
- Համայնքներում առկա խնդիրների վերհանում,
- Կառուցողական համագործակցություն,
- Ռեսուրսների հասանելիության ապահովում,
- Երիտասարդների «վերազինում»:
Նշված նպատակներին հասնելու համար ծրագրի թիմը համագործակցում է համայնքների հետ՝ բացահայտելով նրանց առանձնահատուկ կարիքներն ու մարտահրավերները, և մշակում հարմարեցված լուծումներ խնդիրները լուծելու համար: Համագործակցությունների և ծրագրերի միջոցով ցանկանում ենք կամուրջ կառուցել յուրաքանչյուր երիտասարդի և այն ռեսուրսների միջև, որոնք անհրաժեշտ են համայնքներում՝ հանուն ավելի լավ ապագայի։
Բիզնես էկոհամակարգ՝
ծրագրեր ստեղծված ՄԵՄցիների կողմից
Նորարար, խելացի և օգտակար