memLogo

Գաղտնիության Քաղաքականություն

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալական ծրագիրն (ՄԵՄ) անում է հնարավոր ամեն ինչ հարգելու և պաշտպանելու իր առցանց/անցանց (online/offline) օգտատերերի, բարերարների ու այցելուների գաղտնիությունը: Սույն քաղաքականությունը ներառում է տեղեկություն այն մասին, թե ինչպես են կիրառվելու Ձեր անձնական տվյալները: ՄԵՄ-ն այս կայքը վարում է ստորև ներկայացված գաղտնիության քաղաքականության համաձայն: Օգտագործելով այս կայքը կամ կապվելով ՄԵՄ-ի հետ էլեկտրոնային փոստով՝ Դուք համաձայնում եք մեր Գաղտնիության քաղաքականության պայմաններին:

Տվյալների հավաքագրում

Դուք կարող եք օգտվել ՄԵՄ-ի կայքից՝ առանց անձնական տվյալների տրամադրման: Այնուամենայնիվ, եթե Դուք ընտրում եք էլեկտրոնային նամակ ուղարկելու, որպես մենթոր կամ ՄԵՄցի հայտ ներկայացնելու գործառույթներից մեկը, անհրաժեշտ կլինի տրամադրել համապատասխան տեղեկատվություն: Էլեկտրոնային նամակ ուղարկելու որպես մենթոր կամ ՄԵՄցի հայտ ներկայացնելու դեպքում Ձեզնից կպահանջվի տրամադրել անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր հարցումը մշակելու և պահպանելու համար: Սա կարող է ներառել Ձեր անունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն եւ սոցիալական կայքերի հղումները: ՄԵՄ-ին էլեկտրոնային նամակ ուղարկելու ու հայտ ներկայացնելու դեպքում տրամադրած տվյալները կուղղորդվեն ՄԵՄ-ի համապատասխան բաժին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՄԵՄ-ին էլեկտրոնային փոստով ուղարկված ցանկացած հաղորդագրություն, նյութ, գաղափար, հայեցակետ կամ այլ տեղեկատվություն կդիտվի որպես ընկերության սեփականություն չհանդիսացող ոչ գաղտնի բովանդակություն:

Տեղեկատվության օգտագործում

Ներքին օգտագործում | Ձեր ինքնությունը հաստատող անձնական տվյալները մեր կողմից կօգտագործվեն Ձեր հարցմանը պատասխանելու: Մենք կարող ենք օգտագործել Ձեր տվյալները՝ մեր իրադարձությունների մասին տեղեկացնելու, տեղեկագրեր ուղարկելու, նվիրաբերություններին միանալու կոչ անելու, ինչպես նաև ՄԵՄ-ի սոցիալական ձեռնարկությունների մասին թարմացումներ ուղարկելու համար։ Խնդրում ենք նկատի ունենալ. ՄԵՄ-ը վարձակալությամբ չի տրամադրում, վաճառում կամ տարածում օգտագերերի ցուցակները:

Ընտրության Ձեր տարբերակները

Մենք գիտակցում ենք, որ Դուք կարող եք ցանկանալ սահմանափակել այն եղանակները, որոնցով մենք կապ ենք հաստատում Ձեզ հետ և օգտագործում Ձեր տվյալները: Որպես լուծում՝ ՄԵՄ-ն առաջարկում է հետևյալ տարբերակները. Հրաժարվել էլ. նամակներ ստանալուց՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով regionchildren@gmail.com էլ. հասցեին: Հրաժարվել ՄԵՄ-ից հեռախոսազանգեր ՝ ցանկացած պահի կապ հաստատելով մեզ հետ regionchildren@gmail.com էլ. փոստով կամ հեռախոսահամար +37441511517 հեռախոսահամարով:

Թխուկներ

ՄԵՄ-ի կայքը չի օգտագործում թխուկներ (փոքր նիշքեր, որոնք տեղեկություն են պահում Ձեր համակարգչի ցանցային դիտարկիչում (web browser))։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ ՄԵՄ կայքում ինտեգրված «Jivo Chat»-ը հավաքագրում է թխուկներ: Դրանք կարող են օգտագործվել որոշակի գործառույթներ իրականացնելու նպատակով, ինչպիսիք են անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները պահպանելը, այդ տեղեկություններին համապատասխան բովանդակություն տրամադրելը և կայքի գործունեությանը հետևելը: Թխուկները չեն կարող օգտագործվել Ձեր կոշտ սկավառակից տվյալներ ստանալու, էլ. փոստի հասցեն իմանալու կամ Ձեր մասին գերզգայուն տեղեկություններ շորթելու համար: Դա պարզապես տեքստի տող է նիշքում: Դուք կարող եք կարգավորել Ձեր դիտարկիչն այնպես, որ այն Ձեզ նախազգուշացնի թխուկներ ստանալու մասին և կամ հեռացնի ստացած բոլոր թխուկները: ՄԵՄ-ը որեւէ կերպ պատասխանատվություն չի կրում «Jivo Chat»-ի կողմից հավաքագրված տեղեկության օգտագործման համար:

Հղումներ դեպի այլ կայքեր

ՄԵՄ-ը պատասխանատվություն չի կրում այն բոլոր կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար, որոնց նա հղում է տալիս:

Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ

ՄԵՄ-ն իրավասու է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի փոփոխել իր քաղաքականությունը: Նման վերանայումը կարող է պայմանավորված լինել օրենսդրության, քաղաքականության, մեր կայքի կամ այլ գործոնների փոփոխություններով: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջ՝ ծանոթանալու մեր ամենավերջին քաղաքականությանը: