memLogo

SIMPLI Freelance Agency

Տեքստը պատճենված է

SIMPLI-ն առցանց գործող թիմ է, որը մատուցում է թվային ծառայություններ` ֆրիլանս ձևաչափով։ Ֆրիլանս թիմը մատուցում է ֆրիլանս թվային ծառայություններ։ Simpli Freelance Agency-ի մատուցող ծառայություններն են՝ ֆրիլանս ձևաչափով թվային ոլորտի ծառայություններ (պատվերներ) և ֆրիլանսինգի դասընթացներ։ Մեր նպատակն է Նպաստել հայրենիքի հզորացմանը՝ զարգացնելով ֆրիլանս աշխատելաոճը և աշխատաշուկայում ձևավորել նոր մշակույթ։ Շուկայում բարձր որակով ֆրիլանս թվային ծառայություններ մատուցել որոնց միջոցով շատ գործարարներ կխնայեն իրենց ժամանակը, կունենան որակյալ արդյունք կարճ ժամանակում։ Իսկ դասընթացների միջոցով շատերը կիմանան ֆրիլանսինգի մասին և կկարողանան որոշակի եկամտի աղբյուր դառնան Հայաստանի համար։

SIMPLI Freelance Agency-ն բիզնես ծրագիր է, որը մատուցում է հեռավար թվային ծառայություններ։ Այն հիմնադրվել է 2023 թվականի, հունվարի 19-ին։

Ծրագրի նկարագիրը և նպատակը. SIMPLI Freelance Agency-ն հեռավար թվային ծառայությունների առաջատար մատակարար է: Այն առաջարկում է մի շարք բարդ և շահավետ լուծումներ հաճախորդներին թե՛ ՄԵՄ (Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ) համայնքի ներսում և թե՛ դրանից դուրս: Այս թիմը կազմված է ՄԵՄ ցանցի առավել մոտիվացված և կայացած անդամներից, և այս եզակի ծրագիրը տարբեր տարածաշրջաններից երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ, գումար վաստակել տնից և ստանձնել դժվար ու իմաստալից առաջադրանքներ:


 

Տեքստը պատճենված է

Բիզնես էկոհամակարգ՝

ծրագրեր ստեղծված ՄԵՄցիների կողմից

Նորարար, խելացի և օգտակար

Դիտել բոլորը

AH Team-Digital Services

AH(ԷՅ ԷՅՋ) Team-ը դինամիկ և բազմակողմանի թվային ծառայությունների մատակարար է ֆրիլանս ձևաչափով, որը նվիրված է բացառիկ լուծումներ տրամադրելուն, որոնք հարմարեցված են մեր հաճախորդների կարիքներին: Մասնագիտանալով թվային ծառայությունների լայն տեսականիում՝ մենք համախմբում ենք տարբեր ոլորտներում փորձ ունեցող ՄԵՄ-ցիներին: Ստեղծելով ամուր և կայացած թիմ` որը կսահմանի նոր հաջողություններ թվային ոլորտում:

Կարդալ ավելին

Injob Recruitment

InJob Recruitment-ը մասնագիտացված է աշխատանքի շուկայում աշխատուժի արդյունավետ հավաքագրման և տեղավորման գործընթացում։ Մեր աշխատանքային մոդելը ներառում է հետևյալ փուլերը՝ • Թեկնածուների բազայի ձևավորում – Կազմում և մշակում ենք հուսալի և բազմազան թեկնածուների բազա՝ տարբեր ոլորտների պահանջներին համապատասխան։ • Գործատուների հետ համագործակցություն – Գտնում և կապ ենք հաստատում գործատուների հետ՝ առաջարկելով մեր ծառայությունները և ուսումնասիրելով նրանց պահանջները։ • Պահանջվող աշխատակիցների որոնում – Հիմնվելով գործատուների կարիքների վրա՝ ընտրում ենք համապատասխան մասնագետներ և համադրում աշխատաշուկայում առկա հնարավորությունները։ • Շարունակական աջակցություն – Ապահովում ենք օժանդակություն ինչպես գործատուներին, այնպես էլ աշխատակիցներին՝ աշխատանքային գործընթացի սահուն կազմակերպման համար։ Մեր նպատակն է դյուրացնել գործատուների և աշխատակիցների համադրումը՝ ստեղծելով արդյունավետ և երկարատև համագործակցություն։