Ինչպե՞ս ենք մենք աշխատում
Դու կարող ես դառնալ մեր 3 տեսակի թիմերից մեկի մասը, ազատ զգա՛ դիմել և սկսել փորձառության ուղին։
Ծրագրեր՝
ստեղծված ՄԵՄ-ցիների կողմից
Նորարար, խելացի և օգտակար
AH Team-Digital Services
AH Team-ը դինամիկ և բազմակողմանի թվային ծառայությունների մատակարար է ֆրիլանս ձևաչափով, որը միտված է բացառիկ լուծումներ տրամադրելուն, որոնք հարմարեցված են մեր հաճախորդների կարիքներին:
Արմատներ
Արմատները հայագիտական ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որի նպատակը կարճաժամկետ կրթական ծրագրերի իրականացումն է Սփյուռքում հայագիտական առանցքային համարվող առարկաների ուղղությամբ։ Այդ ամենին նպաստելու ենք նաև հայանպաստ և հայրենաճանաչողական արշավներով։
SIMPLI Freelance Agency
SIMPLI Freelance Agency-ն բիզնես ծրագիր է, որը մատուցում է հեռավար թվային ծառայություններ։ Այն հիմնադրվել է 2023 թվականի, հունվարի 19-ին։ Ծրագրի նկարագիրը և նպատակը. SIMPLI Freelance Agency-ն հեռավար թվային ծառայությունների առաջատար մատակարար է: Այն առաջարկում է մի շարք բարդ և շահավետ լուծումներ հաճախորդներին թե՛ ՄԵՄ (Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ) համայնքի ներսում և թե՛ դրանից դուրս: Այս թիմը կազմված է ՄԵՄ ցանցի առավել մոտիվացված և կայացած անդամներից, և այս եզակի ծրագիրը տարբեր տարածաշրջաններից երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ, գումար վաստակել տնից և ստանձնել դժվար ու իմաստալից առաջադրանքներ: