Հայկական Արմատները կրթական հարթակ է, որը վիդեո բովանդակության միջոցով ներկայացնում է Հայաստանի մարզերի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Մեր նպատակը Հայոց աշխարհի հին ու նոր հարստությունները աշխարհին ցուցադրելն է՝ ստեղծելով կրթական ու ոգեշնչող նյութեր։ Այս պահին մեր վիդեոները հրապարակվում են Ինստագրամում՝ նպաստելով հայրենաճանաչողության և ազգային ինքնության պահպանմանը։
Արմատները հայագիտական ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որի նպատակը կարճաժամկետ կրթական ծրագրերի իրականացումն է Սփյուռքում հայագիտական առանցքային համարվող առարկաների ուղղությամբ։ Այդ ամենին նպաստելու ենք նաև հայանպաստ և հայրենաճանաչողական արշավներով։
Բիզնես էկոհամակարգ՝
ծրագրեր ստեղծված ՄԵՄցիների կողմից
Նորարար, խելացի և օգտակար