«Մարզերի երեխաները մարզերում»-ը սոցիալ-կրթական ՀԿ է, որի առաքելությունն ստեղծել աշխարհագրորեն ապակենտրոնացված, կրթված, համագործակցող առաջնորդներ, ովքեր պատասխանատվություն կկրեն Հայաստանի համաչափ զարգացման համար:
Մեր տեսլականն է
Ունենալ առաջադեմ, կիրթ և հայրենատեր հայ հասարակություն։





Մեր արժեքները
Ընկած են ցանկացած որոշման հիմքում
Ամուր պետություն
Կիրթ և հայրենատեր արժեհամակարգ կրող սերնդի կայացում՝ հանուն ամուր և կայացած պետության։
Շարունակական զարգացում
Երիտասարդների համընդհանուր գիտելիքների և առաջնորդական հմտությունների զարգացում։
Ապակենտրոնացում
Առաջնորդների ապակենտրոն համագործակցային ցանցի կայացում
Մեր գործընկերները
Աջակցում են մեր գաղափարներին

















































































Մեր գործունեության խթանն են
Յուրաքանչյուրը կարող է դառնալ ՄԵՄ-նվիրաբերող, եթե կիսում է ՄԵՄ արժեքները, պատրաստ է ներդրում և ազդեցություն ունենալ մեր առաքելության ճանապարհին։

«Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ

Teracloud ընկերության տնօրեն

Reading համալսարանի դոկտոր

Customer Service և տվյալների որակի ղեկավար Ntropy Network Inc-ում
Դու կարող ես նվիրաբերել գումար կա’մ փոխանցելով մեր հաշվեհամարներից որեւէ մեկին, կա’մ նվիրաբերելով reArmenia հարթակում
Հաճախ տրվող հարցեր
Ամենատարածված հարցերը մեր գործունեության մասին
1. Ո՞րն ՄԵՄ ՀԿ-ի առաքելությունը:
ՄԵՄ առաքելությունն է, որպես համահայկական երիտասարդական և պատանեկան ցանցային համայնք՝ կերտել առաջադեմ, կիրթ և հայրենատեր հայ հասարակություն։
2. Ինչպե՞ս կարող ենք անդամակցել ՄԵՄ-ին որպես կամավոր:
ՄԵՄ ՀԿ-ին կարող են անդամակցել այն անձինք, ովքեր ներկա են գտնվել ՄԵՄ ՀԿ-ի և նրա գործընկերների կողմից կազմակերպած օֆֆլայն կամ օնլայն միջոցառումներից որևէ մեկին։
3. Ինչպե՞ս կարող ենք նվիրատվություն կատարել ձեր կազմակերպության աշխատանքին աջակցելու համար:
Կազմակերպությանը կարող եք աջակցել՝ կատարելով միանվագ կամ պարբերական նվիրատվություն ReArmenia հարթակում։ https://rearmenia.com/hy/collaborations/children-of-regions?tab=story
4. Ո՞ր տարիքից կարող ենք միանալ ՄԵՄ֊ին։
ՄԵՄ-ին կարող են միանալ միայն 13 տարին լրացած անձինք։
5. ՄԵՄ-ին միանալը անվճա՞ր է։
Այո, ՄԵՄ-ին միանալը անվճար է։
6․Ինչպե՞ս անդամակցել ՄԵՄ-ին որպես մենթոր։
Մենթոր դառանալու համար կարող եք լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://rearmenia.com/hy/collaborations/mentors-for-children-of-the-regions?tab=story
7. Կարո՞ղ են կազմակերպությունները համագործակցել ՄԵՄ-ի հետ։
Այո, ՄԵՄ ՀԿ-ի հետ համագործակցության համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ և լրացնել համագործակցության հայտադիմումը՝
https://rearmenia.com/hy/collaborations/children-in-regions?tab=story