memLogo

Injob Recruitment

Տեքստը պատճենված է

InJob Recruitment-ը մասնագիտացված է աշխատանքի շուկայում աշխատուժի արդյունավետ հավաքագրման և տեղավորման գործընթացում։ Մեր աշխատանքային մոդելը ներառում է հետևյալ փուլերը՝ • Թեկնածուների բազայի ձևավորում – Կազմում և մշակում ենք հուսալի և բազմազան թեկնածուների բազա՝ տարբեր ոլորտների պահանջներին համապատասխան։ • Գործատուների հետ համագործակցություն – Գտնում և կապ ենք հաստատում գործատուների հետ՝ առաջարկելով մեր ծառայությունները և ուսումնասիրելով նրանց պահանջները։ • Պահանջվող աշխատակիցների որոնում – Հիմնվելով գործատուների կարիքների վրա՝ ընտրում ենք համապատասխան մասնագետներ և համադրում աշխատաշուկայում առկա հնարավորությունները։ • Շարունակական աջակցություն – Ապահովում ենք օժանդակություն ինչպես գործատուներին, այնպես էլ աշխատակիցներին՝ աշխատանքային գործընթացի սահուն կազմակերպման համար։ Մեր նպատակն է դյուրացնել գործատուների և աշխատակիցների համադրումը՝ ստեղծելով արդյունավետ և երկարատև համագործակցություն։

Այս ծրագիրը՝ որպես հավաքագրման գործակալություն, մասնագիտացված է աշխատանք փնտրողներին՝ հնարավոր գործատուների հետ կապելու հարցում: Ծրագրի դերը կայանում է թեկնածուների որոնման, ստուգման, աշխատատեղի համապատասխանեցման և աշխատանքի ընդունման գործընթացը հեշտացնելու մեջ։

Տեքստը պատճենված է

Բիզնես էկոհամակարգ՝

ծրագրեր ստեղծված ՄԵՄցիների կողմից

Նորարար, խելացի և օգտակար

Դիտել բոլորը

AH Team-Digital Services

AH(ԷՅ ԷՅՋ) Team-ը դինամիկ և բազմակողմանի թվային ծառայությունների մատակարար է ֆրիլանս ձևաչափով, որը նվիրված է բացառիկ լուծումներ տրամադրելուն, որոնք հարմարեցված են մեր հաճախորդների կարիքներին: Մասնագիտանալով թվային ծառայությունների լայն տեսականիում՝ մենք համախմբում ենք տարբեր ոլորտներում փորձ ունեցող ՄԵՄ-ցիներին: Ստեղծելով ամուր և կայացած թիմ` որը կսահմանի նոր հաջողություններ թվային ոլորտում:

Կարդալ ավելին