ՄԵՄ-ը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 1-ին։ ՄԵՄ-ի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի երեխաներն ու պատանիները հնարավորություն են ստանում ծանոթանալու իրենց բնակավայրից դուրս գտնվող Հայաստանին[1]։ Երեխաներն այցելում են իրենց մարզից բնակլիմայական պայմաններով ու մշակույթով տարբերվող մարզեր։ Նախագծի շրջանակներում կազմակերպվում են քայլարշավներ, կինոդիտումներ, խաղեր, խարույկի շուրջ երգ ու պար և այլն` կախված այդ բնակավայրի առանձնահատկություններից և տեսարժան վայրերից։ Ձեռք բերված կապերն ու ծանոթությունները հետագայում ամրապնդվում են բազմաբնույթ համագործակցություններին, ոչ ֆորմալ կրթության[2] ու տարբեր ենթանախագծերին ներգրավման ճանապարհներով։
2020 թվականին համաճարակային պայմաններից ելնելով՝ ՄԵՄ-ն անցել է առցանց ռեժիմի։ Արդյունքում կազմակերպվել են 10 դասընթացներ, 5 միջոցառումներ։ 2021 թվականին տեղի են ունեցել 17 արշավներ, 1 ճամբար, տարվա ամփոփիչ 1 հանդիպում, և իրականացվել են 10 համայնքային ծրագրեր։
Հայաստանում համաճարակի տարածման սկզբից մինչև Հայ-ադրբեջանական պատերազմի օրերը հեռավար, ոչ ֆորմալ կրթական համակարգում ներառված 10 մարզեցի երեխաները ապահովվել են աշխատանքով՝ նույնքան աշխատատեղ ստեղծելով մարզերում։ Զինադադարից հետո, Սփյուռքի գործուն մասնակցությամբ, 1.5 ամսում շուրջ 15 երեխաներ աշխատանքի են տեղավորվել։ Ու պրոցեսը շարունակական է։
2022 թվականի դրությամբ աշխատանքի անցած մարզեցիների թիվը հասնում է 75-ի, իսկ երեխաների հետ աշխատող մենթորիների թիվը՝ 190-ի։
Մենթորների հետ երիտասարդները ուսումնասիրել են և հմտացել հետևյալ ոլորտներում՝
Կարանտինյան ՄԵՄ-ում ներգրավվել են 100-ից ավելի մարզեցիներ (Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, Արցախ, Ջավախք, Սփյուռք)։ Վերջիններս մասնակցել են վերոնշյալ դասընթացներին, միջոցառումներին, վճարովի և կամավորական աշխատանքներին։
Օնլայն հարթակում այս պահին ՄԵՄ-ում գործում են նաև լեզուների ակումբներ՝ գրականություն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, գերմաներեն։ Ակումբների շրջանակներում երիտասարդները զարգացնում են խոսակցական և բանավոր խոսքի հմտությունները։
2022 թվականի Օգոստոս ամսի դրությամբ ՀԿ-ում մարզեցիների թիվը կազմել է 970։