«Մեր մենթորները փոթորկի մեջ փարոսների պես են՝ ուղղորդում և լուսավորում են մեր՝ երիտասարդներիս զարգացման ճանապարհը: Իրենց բոլոր հնարավոր ռեսուրսներով, գիտելիքներով ու փորձով միշտ պատրաստակամ են օգնել ու ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուրին։ Շատ գնահատելի է մեր մենթորների նվիրվածությունը։
Յուրաքանչյուրս ամեն մենթորից մեկ ծովի չափ գիտելիք կարող ենք ստանալ, պարզապես պետք է ընկալել այս ամենը, և օգտվելով նաև նրանց «բարիքներից» աճել ու զարգանալ։»
Նոնա Վարդանյան
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղ